ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009թ.-ին 11 ամսվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 178 մարդ է զոհվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Միաժամանակ նշվում է, որ 763 պատահարի պատճառը արագության գերազանցումն է, 44-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը:
ՃՏՊ-ների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1161 մարդ:-0-