Ադրբեջանի նախագահը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով. «Հայկական ժամանակ»

26.12.2009, 12:36
Ադրբեջանի նախագահը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով. «Հայկական ժամանակ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Ինչպես գրում է թերթը, ղարաբաղյան պատերազմի վետերանների համար կառուցված բնակելի շենքի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տնտեսական և ռազմական ներուժը թույլ է տալիս նրան ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանը մեկ քայլ ետ չի կանգնի իր սկզբունքային դիրքորոշումից:

«Մոբիլիզացնելով մեր բոլոր հնարավորությունները՝ մենք կձգտենք խնդրի շուտափույթ և արդար լուծման՝ Ադրբեջանի շահերին և միջազգային նորմերին համապատասխան», - ասել է Ալիևը:-0-