Սուր շնչառական վարակները Հայաստանում անկում են ապրում՝ չնայած տաք եղենակին. գլխավոր վարակաբան

24.12.2009, 19:26
Սուր շնչառական վարակները Հայաստանում անկում են ապրում՝ չնայած տաք եղենակին. գլխավոր վարակաբան
Սուր շնչառական վարակները Հայաստանում անկում են ապրում՝ չնայած տաք եղենակին. գլխավոր վարակաբան

Սուր շնչառական վիրուսային վարակները Հայաստանում անկում են ապրում՝ չնայած տաք եղանակին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Եթե մի քանի շաբաթ առաջ ինֆեկցիոն հիվանդանոցում ամեն օր մի քանի տասնյակ ՍՇՎՎ հիվանդներ էին բերվում, ապա այժմ՝ 3-4»,- ասաց Ասոյանը:

Միևնույն ժամանակ գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ, անկասկած, տեղումները ձյան տեսքով և օդի ջերմաստիճանի անկումը կնպաստեին համաճարակաբանական իրավիճակի բարելավմանը:

Մեկնաբանելով Հայաստանում A/H1N1 գրիպից մահացության նոր դեպքերը՝ Ասոյանը հայտարարեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի:  

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է A/H1N1 գրիպով հիվանդացության 107 դեպք և մահվան երկու դեպք: -0-