Բորդյուժան հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հարցն է քննարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

24.12.2009, 14:23
Բորդյուժան հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հարցն է քննարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան կարգավորման, Հարավային Օսեթիայում 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր է քննարկել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀԱՊԿ ինստիտուտը Հայաստանում» ոչ առևտրային ինքնավար կազմակերպությունից, հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին։

«Բորդյուժան տեղեկացրել է տվյալ հարցերի շուրջ ՀԱՊԿ գնահատականների, Կովկասում իրավիճակի կայունացման հեռանկարների իր տեսլականի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շվեդ դիվանանագետն իր հերթին պատմել է այս ուղղությամբ ԵՄ գործունեության և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների մասին։

«Հետաքրքիր զրույց տեղի ունեցավ տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ։ Կողմերը նշել են, որ կարծիքների փոխանակումը բավական օգտակար էր, և նրանք պայմանավորվեցին հետագայում շարունակել շփումները»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ -0-