«Փյունիկը» Համագործակցության գավաթի խաղերին ուժերը կչափի Ուզբեկստանի, Լիտվայի և Մոլդովայի ակումբների հետ

24.12.2009, 11:04
«Փյունիկը» Համագործակցության գավաթի խաղերին ուժերը կչափի Ուզբեկստանի, Լիտվայի և Մոլդովայի ակումբների հետ
«Փյունիկը» Համագործակցության գավաթի խաղերին ուժերը կչափի Ուզբեկստանի, Լիտվայի և Մոլդովայի ակումբների հետ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության չեմպիոնների XVIII գավաթի խմբային փուլում ուժերը կչափի Ուզբեկստանի, Լիտվայի և Մոլդովայի ակումբների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը:

Տեղեկատվության համաձայն, «Փյունիկը» հայտնվել է Д խմբում, որտեղ կհանդիպի «Բունեդկոր» (Տաշքենդ, Ուզբեկստան), «Էկրանաս» (Պանևեժիս, Լիտվա) և «Դաչիա» (Քիշնև, Մոլդավիա) ակումբների հետ:

А խմբում Կազանի «Ռուբին» ակումբի մրցակիցները կդառնան «Դնեպրը» (Մոգիլև, Բելառուս), «Դորդոյ-Դինամոն» (Նարին, Ղրղզստան) և «Մետալուրգը» (Լիեպայա, Լատվիա):

В խմբում միմյանց հետ ուժերը կչափեն «Բաքին» (Բաքու, Ադրբեջան), ԽԻԿ (Հելսինկի, Ֆինլանդիա), «Ակտոբե» (Ղազախստան), «Վախշ» (Կուրգան-Տյուբե, Տաջիկստան) ակումբները:

С խմբում են հայտնվել «Դինամոն» (Կիև, Ուկրաինա), ՄՏՏՈւ-ն (Աշխաբադ, Թուրքմենստան), «Լևադիան» (Տալին, Էստոնիա), Ռուսաստանի ակումբների հավաքականը:

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունվարի 16-ից 24-ը Մոսկվայում: Եզրափակիչ խաղին և մրցաշարի փակման արարողությանը ծրագրված է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեգֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ներկայությունը:-0-