Խոսքի ազատությունը չի կարելի շփոթել ամենաթողության հետ. պատգամավոր

21.12.2009, 16:01
Խոսքի ազատությունը չի կարելի շփոթել ամենաթողության հետ. պատգամավոր

Խոսքի ազատությունը չի կարելի շփոթել ամենաթողության հետ, կարծում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ՝ որպես նախկին լրագրողի ակնհայտ է, որ ոլորտը կարգավորման կարիք ունի: Խոսքի ազատությունը չի կարելի շփոթել ամենաթողության հետ»,- հայտարարեց նա՝ մեկնաբանելով Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով ԶԼՄ-ներին նյութական պատասխանատվություն է նախատեսվում զրպարտանքի ու հասցրած վիրավորանքի համար:

Զոհրաբյանի խոսքով, այդ փոփոխությունները պետք են, որպեսզի ինչ-որ կերպ պաշտպանեն քաղաքացիներին զրպարտանքից ու վիրավորանքից:

Միաժամանակ նա նկատեց, որ օրինագիծը պետք է ձևակերպվի այնպես, որ այն չօգտագործվի իշխանությունների կողմից ԶԼՄ-ների վեր ճնշում գործադրելու համար:

Զոհրաբյանը ավելացրեց, որ օրինագիծը կքննարկվի խորհրդարանում, խմբակցությունում և պատգամավորները կկարողանան իրենց կարծիքը հայտնել դրա նկատմամբ:-0-