417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը կարևորում է հետխորհրդային տարածքում համագործակցության խորացումը

10:41
21 Դեկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ալմաթիի մերձակա «Ակ բուլակ» համալիրում շաբաթ օրը տեղի ունեցած ԱՊՀ յոթ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարևորել է հետխորհրդային տարածքում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների խորացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Փոխգործակցության հրատապ ոլորտների թվում նախագահը նշել է ռազմաքաղաքական համագործակցությունն ու կադրերի համատեղ պատրաստումը, ինչպես նաև անվտանգության միջավայրի հետագա ամրապնդումը:

«ՀՀ նախագահը կարևորել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական արձագանքման անհրաժեշտությունը բոլոր այն պարագաներում, երբ երկրներից մեկը խախտում է միջազգային իրավունքի ընդունված նորմերը կամ կազմակերպության անդամ երկիրը շրջանցում է կազմակերպության հիմքում ընկած սկզբունքները», - ասվում է տեղեկատվության մեջ:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` գագաթնաժողովի կազմակերպման համար՝ նկատելով, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած նմանատիպ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կայացվել են մի շարք առանցքային որոշումներ` ուղղված ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջմղմանը:

Նրա խոսքերով՝ այդ որոշումները հաջողությամբ կյանքի են կոչվել 2009 թ.-ին, ադ թվում` ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի ստեղծումը և դրան հաջորդած զորավարժությունները, հակաճգնաժամային հիմնադրամի և տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին որոշումները:

Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 2010 թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ում նախագահելու է ՀԱՊԿ անդամ պետությունը:

Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը աջակցել է Ղազախստանի նախագահության նախաձեռնությանն այն տեսլականով, որ այն հնարավորություն կընձեռի ՀԱՊԿ անդամ պետություններին առավել լսելի դարձնելու իրենց մոտեցումներն ու փաստարկները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համագործակցության, խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ:

Ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը