411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Աֆղանստանում հայկական կոնտինգենտի ներկայությունը չի ազդի Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների վրա. Բորդյուժա

14:38
15 Դեկտեմբերի 2009

Հայաստանի որոշումը՝ հայկական ռազմական կոնտինգենտին Աֆղանստան ուղարկելու մասին, որևէ կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունների վրա, ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Եթե Հայաստանը որոշում է կոնտինգենտ ուղարկել Աֆղանստան, ապա համապատասխան պատճառ կա դրա համար։ Դա ոչ մի կերպ չի ազդում մեր դաշնակցային հարաբերությունների վրա»,- երեքշաբթի ասաց Բորդյուժան «ՀԱՊԿ. 2009 թվականի երկրորդ կիսամյակի գործունեության արդյունքները և 2010 թվականի հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, 40 մարդուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը Աֆղանստանում կապահովի Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը:

Հայկական կազմում կընդգրկվեն հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ, որոնք կգտնվեն հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում և կապահովեն Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը(տաջիկստանից 40 կմ հեռավորության վրա), մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը:

Բորդյուժան ոչ ճիշտ համարեց այնպիսի համակարգի ստեղծումը, որը կասեցներ Կազմակերպության որևէ անդամի ազատությունը։ «ՀԱՊԿ գլխավոր սկզբունքն է՝ կարելի է համագործակցել բոլորի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում և կարելի է ընդունել ցանկացած որոշումներ, որոնք չեն հակասում կամ չեն վնասում դաշնակցային պարտավորություններին»,- ընդգծեց նա։

Նշելով, որ Աֆղանստանում օպերացիայի ամենասկզբից ՀԱՊԿ-ն հայտարարել է համագործակցության անհրաժեշտության մասին, Բորդյուժան հայտարարեց, որ դեպքերի զարգացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ միայն համատեղ ուժերով և միայն դրանք համախմբելով է հնարավոր լուծել այն բարդ խնդիրները, որոնք այնտեղ ծագել են կամ գոյություն ունեն, այդ թվում, Աֆղանստանի կայունացման կամ կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ նա թվարկեց մի քանի ուղղություններ, որոնցով ՀԱՊԿ-ն այսօր կարող է աշխատել աֆղանական գոտում։

«Առաջինը թմրանյութերի անօրինական շրջանառության, աֆղանական նարկոթրաֆիկի դեմ պայքարն է։ Երկրորդն Աֆղանստանի ուժային բլոկի ձևավորումն ու կայացումն է, ես նկատի ունեմ Զինված ուժերը, ուժային կառույցները, իրավապահ մարմինները, և աջակցության ցուցաբերումը դրանց կայացման համար»,- պարզաբանեց նա։

Բորդյուժան թվարկեց նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կադրերի պատրաստումը, Աֆղանստանի տարածքում տնտեսական հարցերի լուծումը, Աֆղանստանի սահմանամերձ պետությունների, մասնավորապես, Տաջիկստանի համագործակցության կազմակերպումն ու ապահովումը, ինչպես նաև ռազմական և ոչ ռազմական բեռների տարանցիկ փոխադրումը ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքով։

«Ահա այն հարցերը, որոնց վերաբերյալ այսօր մենք կարող ենք բացարձակապես հստակ համագործակցել, դա կբխի ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների շահերից»,- ասաց նա։

Հայկական ռազմական կազմը Աֆղանստանում գործելու է գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում: Աֆղանստան մեկնելուց առաջ, հայ խաղաղապահները համապատասխան վերապատրաստում կանցնեն Գերմանիայում, որի ծախսերը ևս կապահովվեն գերմանացիների կողմից:

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից