Հայաստանի դատավարական օրենսդրությունը 2010թ.-ին հիմնարար բարեփոխումների կենթարկվի. նախարար

11.12.2009, 13:42
Հայաստանի դատավարական օրենսդրությունը 2010թ.-ին հիմնարար բարեփոխումների կենթարկվի. նախարար
Հայաստանի դատավարական օրենսդրությունը 2010թ.-ին հիմնարար բարեփոխումների կենթարկվի. նախարար

Հաջորդ տարին Հայաստանի դատավարական օրենսդրության համար հիմնարար բարեփոխումների տարի կդառնա, ասաց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

«2010թ.-ին գրեթե ամբողջությամբ կվերանայվի քրեա-դատավարական օերնսգիրքը, էական փոփոխություններ են նախատեսվում նաև քաղաքացիական-դատավարական, վարչական-դատավարական օերնսգրքերում»,- նշեց նա:

Նրա խոսքերով` բարեփոխումները հիմնականում ուղղված կլինեն դատավարության ընթացքում թույլ տրվող չարաշահումների կրճատմանը ինչը զգալիորեն կբարդացնի քննչական մարմինների և դատախազության աշխատանքը:

«Սակայն մենք չպետք է խուսափենք դժվարություններից, անհրաժեշտ է առաջին հերթին ելնել մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքից: Ներկայումս և պրոֆեսիոնալ բազան, և հասարակական գիտակցությունը թույլ են տալիս նման բարեփոխումներ իրականացնել»,- ասաց նախարարը:

Դանիելյանի խոսքերով` բարեփոխումներով, մասնավորապես նախատեսվում է արագացված դատական ընթացակարգ մասնավոր մեղադրանքի գործերով:

Նախարարը հայտնեց, որ այնպիսի գործերի դատական գործընթացը, ինչպիսիք են, օրինակ, անարգանքը (ՔՕ 136 հոդված. անարգանք – անպարկեշտ ձևով մեկ այլ մարդու պատվի ու արժանապատվության նվաստացում), զրպարտանքը (ՔՕ 135 հոդված. զրպարտանք – միտումնավոր կերպով մեկ այլ մարդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող թյուր տեղեկությունների տարածում), այսինքն` մասնավոր մեղադրանքի դեպքերը կվարվեն առանց դատախազի ներգրավման:  

«Այս գործերով տուժածներն իրենք դատարանում մեղադրանք կներկայացնեն»«- ասաց նա: -0-