Շուտով Հայաստանում ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար նախատեսված հատուկ մասնագիտացված լաբորատորիա կսկսի գործել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի փորձաքննության ազգային բյուրոյի մարքեթինգային ծառայությունից:
ԱՄՆ դեսպանատան հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածության համաձայն` մոտ ապագայում բյուրոյի երկրորդ մասնաշենքում ծրագրվում է համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ բաժանմունք ստեղծել ԴՆԹ նույնականացման հատուկ մասնագիտացված փորձաքննություն և դատական գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար:
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի փորձաքննության ազգային բյուրոյի վերանորոգված ու վերազինված երկրորդ մասնաշենքի բացումը: Բյուրոյի մասնաշենքի վերանորոգումն ու տեխնիկական վերազինումն իրականացվել է շուրջ 1,3 մլն դոլարի միջոցներով՝ հատկացված ԱՄՆ կառավարության կողմից «Թմրանյութերի դեմ պայքարի և իրավական համագորխակցության» ծրագրի շրջանակներում: -0-