Մինչև 2010 թվականի սեպտեմբեր Երևանում կհայտնվեն ավտոմեքենաների շարժման արագությունը որոշող ռադարներ. ոստիկանություն

08.12.2009, 15:31
Մինչև 2010 թվականի սեպտեմբեր Երևանում կհայտնվեն ավտոմեքենաների շարժման արագությունը որոշող ռադարներ. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև 2010 թվականի սեպտեմբեր Երևանում կհայտնվեն ավտոմեքենաների շարժման արագությունը որոշող և ֆոտոխցիկով զինված 20-30 ռադարներ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

«Մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ն, կապված կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հետ, Երևանում կհայտնվեն 20-30 ռադար, որոնք ամբողջովին վերացնում են ավտոտեսուչի և վարորդի միջև կապը»,- նշեց նա` հավելելով, որ ռադարների գնման հարցով զբաղվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պետգնումների գործակալությունը։

Օհանյանը հայտնեց նաև, որ այդ ռադարների թիվը հինգ տարվա ընթացքում նախատեսվում է հասցնել 300-ի, և դրանք կտեղադրվեն երկրի բոլոր մարզերում։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում տեսախցիկների տեղադրմանը, ապա Ճանապարհային ոստիկանության պետը հայտարարեց, որ չի կարող ասել, թե երբ դրանք կտեղադրվեն, քանի որ դա թանկ գործընթաց է։ -0-