Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում կարանտին է հայտարարվել

07.12.2009, 19:11
Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում կարանտին է հայտարարվել
Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում կարանտին է հայտարարվել

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում կարանտին է հայտարարվել: Այս հաստատությունները կփակվեն դեկտեմբերի 8-ից մինչև 19-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԿԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Վերջին ժամանակաշրջանում Հայաստանում վատթարացել է իրավիճակը՝ սուր շնչառական վարակների առումով: Բացի այդ, վերջին տվյալներով, հանրապետությունում գրանցվել է 35 «խոզագրիպով» հիվանդ:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնել էր, որ կարանտինը չի վերաբերի բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Բացի այդ, նախարարի խոսքերով, օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկայում երկրում կարող է ձյուն տեղալ, ինչը թույլ կտա փոխել ինֆեկցիոն իրավիճակը։