431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2010 թվականի գարնանը. փորձագետ

14:57
07 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2010 թվականի գարնանը, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության հետազոտական կենտրոնի նախագահի տեղակալ Հովհաննես Սանամյանը։

«Համաձայն Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հետ ձեռք բերված պայմանավորվածության` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 20-ը Սբ.Գևորգ եկեղեցու վերականգնողական աշխատանքների էսքիզների նախագծերը կներկայացվեն Հայաստանի մշակույթի նախարարություն։ Նախագծերի քննարկումներից և հաստատումից հետո եկեղեցու վերականգնողական աշխատանքները կսկսվեն ենթադրաբար հաջորդ տարվա գարնանը»,- ասաց նա։ Փարձագետի խոսքերով` վերականգնողական աշխատանքների բոլոր ծախսերն իր վրա է վերցրել վրացական կողմը։

Ինչպես պարզաբանեց Սանամյանը, պահպանված էսքիզների շնորհիվ, որոնք կներկայացվեն ՀՀ մշակույթի նախարարւոթյուն, կհաջողվի վերականգնել եկեղեցին իր սկզբնական տեսքով։ Փորձագետը չբացառեց հայ մասնագետների մասնակցությունը վերականգնողական աշխատանքներին։

Մեկնաբանելով եկեղեցու իրավաբանական կարգավիճակի հարցը վերականգնումից հետո՝ Սանամյանը նշեց, որ տվյալ հարցը չի եղել քննարկումների առարկա, բայց ասաց, որ բոլոր պատմական հուշարձանների պահպանության և պաշտպանության համար, անկախ դրանց պատմամշակութային պատկանելությունից, պատասխանատվություն է կրում այն պետությունը, որի տարածքում այն գտնվում է։

Թբիլիսիում նոյեմբերի 19-ին փլուզվել է 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին: Այս առնչությամբ Հայ առաքելական եկեղեցին և մի շարք հասարակական կազմակերպություններ լուրջ քննադատություն հնչեցրեցին հայկական եկեղեցիների և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ  վրացական իշխանությունների անգործության մասին:

Եկեղեցին ընդգրկված է այն հուշարձանների շարքում, որոնց  ծագումը վրացական կողմը համարում է վիճահարույց, սակայն Հայաստանի համար դրանց ծագումը որևէ կասկած չի հարուցում:

Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ մայր տաճարն ու Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում է Հավլաբարի շրջանում, ևս հինգ եկեղեցի էլ, այսպես կոչված, վիճահարույց կարգավիճակում են, դրանք են՝ Կարմիր ավետարան եկեղեցին, Սբ. Մինասը, Սբ. Նշանը, Սբ. Նորաշենն ու ավերված Սբ. Գևորգը:

Սբ. Գևորգ եկեղեցին արդեն երկրորդ ավերված եկեղեցին է: 1989 թ.-ին ավերվել էր հայկական Շամխորեցոց սբ. Աստվածածին (Կարմիր ավետարան) եկեղեցին:

Վրաստանի մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանման և վերականգնման գործակալության տվյալների համաձայն, վերջին հինգ տարվա ընթացքում փորձագետների կողմից անցկացված դիտարկման շրջանակներում վերականգնվել է 300 մշակութային հուշարձան, իսկ Սբ. Գևորգ եկեղեցին չի ներառվել հեռանկարային հուշարձանների ցանկում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը