431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄԷ-ն կողմ է ղարաբաղյան հակամարտության՝ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծմանը

12:51
07 Դեկտեմբերի 2009

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը (Anwar Gargash) շաբաթ օրը Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՄԷ-ն կողմ է ղարաբաղյան հակամարտության՝ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծմանը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և ամրապնդման հետ կապված հարցերի շուրջ։

Գարգաշը հայտնեց օժանդակության ԱՄԷ պատրաստակամությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Անվար Գարգաշը նախարար Նալբանդյանին ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման ներկա վիճակը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն, աշխարհաքաղաքական առումով մոտ լինելով մերձավորարևելյան տարածաշրջանին, մեծապես շահագրգիռ է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան