ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան

04.12.2009, 17:44
ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը (Anwar Gargash) դեկտեմբերի 5-7-ը կայցելի Հայաստան, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ի մարդկանց շահագործման ( թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի և

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի միջև մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին: -0-