Բրիտանացիները խորհուրդ են տալիս տարածքների դիմաց Հայաստանին առաջարկել լայն տնտեսական աջակցություն. «Հայկական ժամանակ»

04.12.2009, 11:15
Բրիտանացիները խորհուրդ են տալիս տարածքների դիմաց Հայաստանին առաջարկել լայն տնտեսական աջակցություն. «Հայկական ժամանակ»

Բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպությունը միջազգային հանրությանը խորհուրդ է տալիս Հայաստանին առաջարկել լայն տնտեսական աջակցություն՝ «օկուպացված ադրբեջանական տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման դիմաց, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Կազմակերպությունը զեկույց է պատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որում կոչ է արել միջազգային հանրությանն ավելի ակտիվ մասնակցել հակամարտության կարգավորման գործին:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ կարգավորման ներկա փուլում, երբ կողմերը նոր փուլ են թևակոխում, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունն ու Թուրքիան պետք է «բլիթի և մտրակի» մեթոդով օգնեն Հայաստանին և Ադրբեջանին կատարել հաջորդ՝ ոչ հեշտ քայլը: -0-