Եվրոպայի հայերի համագումարի ընդհանուր ժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Քյոլնում

03.12.2009, 11:35
Եվրոպայի հայերի համագումարի ընդհանուր ժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Քյոլնում
Եվրոպայի հայերի համագումարի ընդհանուր ժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Քյոլնում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի հայերի վեհաժողովի (Assembly of Armenians of Europe) ընդհանուր ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Քյոլնում, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ուղղած տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2003 թ.-ին հիմնադրված Եվրոպայի հայերի համագումարը կշարունակի Արցախի իրավունքների ճանաչմանն ուղղված ջանքերը՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի հիման վրա: Կազմակերպությունը մտադիր է նաև շարունակել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարը:

Բացի այդ, Վեհաժողովը կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների ամրապնդման գործում:-0-