ՀՀ նախագահն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երևանում գտնվող տուն-թանգարան

02.12.2009, 19:13
ՀՀ նախագահն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երևանում գտնվող տուն-թանգարան
ՀՀ նախագահն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երևանում գտնվող տուն-թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երևանում գտնվող տուն-թանգարան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաև հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները:

Սերժ Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով եւ նշել, որ այն մշտական հոգածության կենտրոնում կլինի:

Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով:-0-