ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից փախուստի դիմած երկու դատապարտյալների գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի են դիմել ցմահ ազատազրկման դատապարտված 43-ամյա Սողոմոն Քոչարյանը և 34-ամյա Մհեր Ենոքյանը:
ՀՀ ոստիկանությունը արժեքավոր տեղեկություն հայտնողներին խոստանում է դրամական պարգև:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:-0-