Դեբեդ գետում Ստավրոպոլի բնակիչ է խեղդվել
30.11.2009,
15:01
Դեբեդ գետում Ստավրոպոլի բնակիչ է խեղդվել
Նախորդ շաբաթ Հայաստանի հյուսիսում, Դեբեդ գետում Ստավրոպոլի հիսնամյա բնակիչ է խեղդվել։
«Ուրբաթ առավոտյան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը «Ճոճվող» կամրջից Ախթալա գյուղի տարածքում մարդ է ընկել Դեբետ գետը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԻՆ առընթեր Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Մոտ յոթ ծամ անց Նեղոց և Շնող գյուղերի սահմանային հատվածում` գետում հայտնաբերվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Բորիս Գևորգյանի դին:
Փրկարարների ուժերով դին դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին։ -0-