Հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով հայ դեռահաս է տուժել
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծամոր քաղաքի բնակիչը բազմաթիվ վնասվածքներ է ստացել հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մեծամորի հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ դաստակի բազմակի սալջարդ վերքեր, դեմքի մասերում պատռված վերքեր, աջ դաստակի առաջին աստիճանի այրվածք, աջ ակնագնդի վնասում, տեսողության խախտում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 13-ամյա Նարեկ Մ.-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը դպրոցի բակում չինական արտադրության հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած պայթյունից:
Կատարվում է նախաքննություն: -0-