Երիտասարդ կինը վերելակում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհ է դարձել

26.11.2009, 12:52
Երիտասարդ կինը վերելակում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Երևանի ծայրամասերից մեկում գտնվող շենքի վերելակում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհ է դարձել երիտասարդ մի կին, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Վերելակի դռների արանքում մնացած կնոջը վերելակը բարձրացրել է, սեղմել առաստաղին:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով վերելակը իջեցվել է և այնտեղից դուրս է բերվել նույն շենքի բնակչուհի, 1975թ. ծնված Ա. Կիվրիկյանի դին:

Դեպքի մասին հայտնել են «1-02» ծառայությանը:-0-