Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում. Նալբանդյան

26.11.2009, 11:30
Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում. Նալբանդյան
Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում. Նալբանդյան

Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում, ասե; է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ հանդիպման ժամանակ:

«Նալբանդյանը նշեց, որ համաշխարհային բեմահարթակում կարեւոր դերակատարություն ունեցող Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է, և ինքը Տոկիո է ժամանել տարբեր բնագավառներում համագործակցության սերտացման ուղիները նախանշելու նպատակով: Այս առումով Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:   

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական և կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման,    

մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:-0-