Հայաստանն անհանգստացած է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ-երկրների կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:
«ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ, ինչի մասին ես ցավով հայտարարել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման ժամանակ, աջակցում են Ադրբեջանին սպառազինությունների մրցավազքում, այլ խոսքով՝ պարզապես զինում են այդ երկիրը», - ասաց Կարապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Այդ երկրների թվում հայ խորհրդարանականը նշեց Թուրքիան, «որը Արցախի ազատագրական պայքարի առաջին օրերից մինչև հիմա աջակցում է Ադրբեջանին սպառազինությունների և կադրերի պատրաստման գործում»:
«Մենք արդեն կենտրոնացրել ենք ՆԱՏՕ-ի ղեկավարության ուշադրությունն այդ փաստի վրա: Ցավոք, Ադրբեջանին օգնում է ոչ միայն Թուրքիան, այլ որոշ եվրոպական երկրներ, օրինակ, Ռումինիան», - ասաց Կարապետյանը:-0-