413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ-ը Կովկասի անվտանգության ապահովման կարևոր գործոնն է. ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ

13:50
24 Նոյեմբերի 2009

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Կովկասի անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, երեքշաբթի ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«ՀԱՊԿ-ն այսօր համակողմանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր գործոնն է նաև կովկասյան տարածաշրջանում», - ասաց Բաղդասարյանը՝ ելույթ ունենալով «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Նա գոհունակությամբ նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդունվել և իրագործվում են համապատասխան ծրագրեր՝ ուղղված անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների լայն տարածման վտանգի, ահաբեկչական վտանգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում մարտահրավերների հակազդմանը:

Բաղդասարյանի խոսքերով, սա արդյունավետ և անհետաձգելի որոշումներ պահանջող խնդիրների ամբողջական ցանկը չէ, և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել և ընդլայնել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քաղաքագետներ, փորձագետներ, Հայաստանի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտների և վերլուծական կենտրոնների, ՀԱՊԿ-ի ինստիտուտի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման կանխատեսումներն ու գնահատականները, ինչպես նաև՝ տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հեռանկարները և դրա հնարավորությունները՝ Հայաստանի ազգային շահերն ապահովելու գործում:

Կլոր սեղանը կազմակերպվել և անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հասարակական կառույցների, ՀԱՊԿ ինստիտուտի նախաձեռնությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ