Լոնդոնը պաշտոնապես հաստատել է Հայաստանում խոզի գրիպի առկայությունը

20.11.2009, 20:12
Լոնդոնը պաշտոնապես հաստատել է Հայաստանում խոզի գրիպի առկայությունը
Լոնդոնը պաշտոնապես հաստատել է Հայաստանում խոզի գրիպի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. A/H1N1 գրիպի կասկածով հինգ հայ հիվանդից վերցված անալիզների նմուշների հետազոտությունը՝ կատարված Լոնդոնի լաբորատորիայում, դրական արդյունք է տվել, հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:  

«Այդպիսով, մենք պաշտոնապես կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կա A/H1N1 գրիպ, և որ մեր լաբորատորիան ճիշտ ախտորոշում է կատարել»,- ասաց Հունանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:   

Ընդ որում նա հայտնեց, որ նոյեմբերի 20 դրությամբ A/H1N1 վիրուսը հայտնաբերվել է 22 մարդու մոտ, այսպիսով նոյեմբերի 19-ի համեմատ հիվանդների թիվը ավելացել է 1 մարդով: Նրանցից վեցը հոսպիտալացված են:

Հանրապետությունում շարունակվում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող հակավիրուսային միջոցառումների իրականացումը: -0-