Ճապոնիան Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի Ազգային պատկերասրահի հավաքածուի պահպանության սարքավորումների նորացման համար

19.11.2009, 19:35
Ճապոնիան Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի Ազգային պատկերասրահի հավաքածուի պահպանության սարքավորումների նորացման համար

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ազգային պատկերասրահի հավաքածուի պահպանության  սարքավորումների նորացման ծրագրի իրականացման համար Ճապոնիայի հետ համաձայանգրի կնքմանը:

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև ճապոնիայի զարգացման միջազգային գործակալության հետ համագործակցության մասին դրամաշնորհային համաձայանգրի կնքում:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցությունը թույլ կտա լուծել Ազգային պատկերասրահի տեխնիկական զինման հարցը, ինչը հնարավորություն կտա բարելավել պատկերասրահի ցուցանմուշների պահպանության որակը:

«Տրամադրվող դրամաշնորհը թույլ կտա ապահովել Հայաստանի Ազգային պատկերասրահի ցուցանմուշների պահպանությունը՝ միջազգային պահանջներին և ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան»,- ասաց Քոչարյանը: -0-