Երկու հրդեհ՝ Երևանում և ՀՀ Շիրակի մարզում

13.11.2009, 12:59
Երկու հրդեհ՝ Երևանում և ՀՀ Շիրակի մարզում

Երևանում և ՀՀ Շիրակի մարզում երկու հրդեհ է տեղի ունեցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, նոյեմբերի 13-ին ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի 5/72 հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.54-ին, մարվել` 07.10-ին: «Ռետինե նորույթ» ՍՊԸ-ի տարածքում այրվել են 300 քմ մակերեսով ռետինե սալիկներ և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Նույն օրը ժամը 03.38-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Արթիկի Շահումյան 13 հասցեում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.45-ին, մարվել` 04.25-ին: Մասամբ այրվել է Ս. Երիցյանին պատկանող «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը: -0-