Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը կբացվի նոյեմբերի վերջին

11.11.2009, 15:03
Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը կբացվի նոյեմբերի վերջին

Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի գրասենյակը կբացվի նոյեմբերի վերջին, հաղորդում է  ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Ուրուգվայի քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է պատվավոր հյուպատոս ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 16-ի հրամանով:

Օրերս Աբրահամյանին հանձնվել է Ուրուգվայի արտգործնախարարության էկզեկվատուրան:-0-