Հայաստանի գյուղական դպրոցներից մեկի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել
11.11.2009,
12:51
Հայաստանի գյուղական դպրոցներից մեկի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից սահմանվել է տարածքի հսկում:
«Դեպքի վայր ժամանած Իջևանի թիվ 51191 զորամասի ինժեներական ծառայության սակրավորների կողմից արկը տեղափոխվել է անվտանգ տարածք և վնասազերծվել»,- նշվում է հաղորդագրությունում։ -0-