Հայկական դպրոցները 2011 թ.-ին շրջանավարտ չեն ունենա. նախարար

10.11.2009, 15:31
Հայկական դպրոցները 2011 թ.-ին շրջանավարտ չեն ունենա. նախարար
Հայկական դպրոցները 2011 թ.-ին շրջանավարտ չեն ունենա. նախարար
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հանրակրթական դպրոցները 2011 թ.-ին շրջանավարտ չեն ունենա, և մասնավոր դպրոցները բացառություն չեն կազմի, հայտարարեց ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

«2011 թ.-ին հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չեն տա: Սա կրթական բարեփոխումների և Հայաստանի՝ 11-ամյա, իսկ հետո 12 ամյա համակարգի անցման հետևանք է»,- նշեց նախարարը:

Աշոտյանը պարզաբանեց, որ նման անցման արդյունքում ներկայումս Հայաստանում 12-ամյա համակարգով սովորող 11-րդ դասարանցիներ չկան, և կան միայն շրջանավարտներ, որոնք 11-ամյա համակարգով դպրոցը կավարտեն 2009-2010 թ.-ին: Նախարարը հավելեց նաև, որ ներկայումս Հայաստանում կան 10-րդ դասարանցիներ, որոնք արդեն տեղափոխված են կրթության 12-ամյա համակարգ:   

«Հենց այդ պատճառով 2011 թ.-ին Հայաստանում դպրոցի շրջանավարտներ չեն լինի»,- նշեց նա:

Նախարարը նշեց, որ մասնավոր կամ փորձնական դպրոցում ևս շրջանավարտներ 2011 թ.-ին չեն լինի, քանի որ էքստեռն կարգով քննություններ հանձնելը կարգելվի:

ՀՀ կրթության նախարաը խորհուրդ տվեց աշակերտներին ու նրանց ծնողներին չհավատալ որոշ դպրոցների և դրանց տնօրենների խոստումներին, որոնք հակառակն են հավաստում: 

«Եթե ձեզ խոստանում են, որ դպրոցը 2011 թ.-ին կունենա շրջանավարտներ, ապա դա օրենքի խախտում է»,- ընդգծեց Աշոտյանը: -0-