Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ. ՀՀ ՍՊԱԾ
09.11.2009,
10:56
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ. ՀՀ ՍՊԱԾ

Նախօրեին Երևանի ժամանակով ժամը 23.41-ին Ինդոնեզիայի Սումբավա կղզում գտնվող Ռաբա քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
«Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9 բալ», - տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Երկրաշարժի հետևանքով երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ավերվել են շենքեր և շինություններ:-0-