Հայաստանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
06.11.2009,
15:12
Հայաստանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախագահին տեղեկացրել են նաև Բաքվում ունեցած հանդիպումների մասին: -0-