Երևանի և Կահիրեի միջև համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի

06.11.2009, 11:03
Երևանի և Կահիրեի միջև համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի
Երևանի և Կահիրեի միջև համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի

Երևանի և Կահիրեի միջև համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հեռանկարները քննարկվել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի և Կահիրեի նահանգապետ Աբդելազիմ Մուսա ալ-Վազիրի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Զրուցակիցները նշել են, որ համատեղ ծրագրեր իրականացնելու լայն հնարավորություններ կան քաղաքաշինության, պատմական և ճարտարապետական հուշարձանների պահպանման ու վերանորոգման, կրթական, մշակութային բնագավառներում», - նշել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: -0-