ԵԱՀԿ-ն պատրաստ է Երևանի քաղաքապետարանին փոխանցել էլեկտրոնային կառավարման համակարգի փորձը, ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ էլեկտրոնային կառավարման արդի փորձ ունեն և պատրաստ են այն փոխանցել Երևանի քաղաքապետարանին», - հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Կապինոսի խոսքերով, ԵԱՀԿ-ն տեխնոլոգիական ցանկացած նորամուծության կողմնակից է և ողջունում է քաղաքապետարանի համարժեք քայլերը:
ԵԱՀԿ պատվիրակը պատրաստ է նաև իրավական աջակցության, եթե քաղաքային կառավարման օրենսդրական փոփոխություններում խորհրդատվության կարիք լինի:-0-