Երկրաբանության և հնագիտության հայ-ֆրանսիական լաբորատորիաները Հայաստանում կսկսեն գործել 2010 թ.-ի հունվարից
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկրաբանության և հնագիտության հայ-ֆրանսիական լաբորատորիաները կսկսեն գործել Հայաստանում 2010 թ.-ի հունվարից, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ԳԱԱ և Հայաստանում Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում ծրագրվում է ստեղծել երեք լաբորատորիա։
Ընդ որում Մարտիրոսյանը նշեց, որ դրանցից մեկը՝ ֆիզիկայի ոլորտում հետազոտությունների անցկացման թեմայով, Հայաստնում արդեն բաց է։
«Նոր ժամանակակից լաբորատորիաների բացումը ցույց է տալիս Ակադեմիայի արտաքին կապերի ակտիվությունը և թույլ տալիս փոխհատուցել համապատասխան գիտական հետազոտություններ անցկացնելու ֆինանսավորման պակասը»,- ասաց Մարտիրոսյանը Մամուլի ազգային ակումբում։
Ընդ որում նա զերծ մնաց նախագծի ընդհանուր արժեքը հայտնելուց՝ նշելով միայն, որ հիմնական ֆինանսավորումն ապահովվել է ֆրանսիական կողմի հաշվին, իսկ մնացած համաֆինանսավորումը՝ Հայաստանի կողմից։
Միևնույն ժամանակ ԳԱԱ նախագահը հայտնեց, որ երկկողմ համագործակցության շրջանակներում հայկական 10 նախագծեր ֆրանսիական կենտրոնից 70 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ կստանան։ -0-