Հայ շինարարները մասնակցելու են Սոչիի օլիմպիադայի նախապատրաստությանը

30.10.2009, 18:38
Հայ շինարարները մասնակցելու են Սոչիի օլիմպիադայի նախապատրաստությանը
Հայ շինարարները մասնակցելու են Սոչիի օլիմպիադայի նախապատրաստությանը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական շինարարական ընկերությունները պետք է մասնակցեն Սոչիում 2012 թ.-ի Օլիմպիադայի նախապատրաստությունների շրջանակներում կատարվող շինարարությանը, ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

«Հայ շինարարներն իրենց հայրենիքի սահմաններից դուրս կարող են ապացուցել իրենց վարպետությունը, ստեղծագործ միտքը և մասնագիտական հմտությունները»,- ուրբաթ Հայաստանի շինարարների միության երրորդ համագումարի ժամանակ ասաց նա:

Այս առնչությամբ Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի շինարարների միությունը պետության աջակցությամբ պարտադիր կերպով պետք է զբաղվի այդ հարցով:

«Լուրջ աշխատանքի դեպքում հաջողությունն իրեն երկար սպասել չի տա»,- ընդգծեց նա: -0-