A/H1N1 գրիպի դեմ պատվաստումները Հայաստանում կսկսվեն նոյեմբերի վերջին

30.10.2009, 14:58
A/H1N1 գրիպի դեմ պատվաստումները Հայաստանում կսկսվեն նոյեմբերի վերջին
A/H1N1 գրիպի դեմ պատվաստումները Հայաստանում կսկսվեն նոյեմբերի վերջին

Նոյեմբերի վերջին Հայաստանում պատվաստումներ կսկսվեն A/H1N1 գրիպի դեմ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի առողջապահության նախարարությունը բանակցություններ է տանում Ռուսաստանի հետ պատվաստուկի ձեռքբերման ուղղությամբ, և որպես պատվաստման մեկնարկի նախնական ժամկետ՝ սահմանվել է նոյեմբերը։

«Նախևառաջ, պատվաստումները կիրականացվեն բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում, դրանք են՝ բուժաշխատողները, 1-24 տարեկան տարիքային խմբի երեխաներն ու երիտասարդությունը, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, հղի կանայք»,- տեղեկացրեց Ասոյանը։

Գլխավոր համաճարակաբանը նշեց, որ գոյություն ունի պատվաստուկի երկու տեսակ, որից մեկը սկզբնական ժամանակահատվածում առաջացնում է որոշ տկարություն, իսկ մյուսը բոլորովին անվտանգ է։

«Տվյալ պահին բանակցություններ են տարվում այն ուղղությամբ, թե դեղամիջոցներից ո՞րը կբերվի Հայաստան»,- ասաց Ասոյանը։

Նա ավելացրեց նաև, որ ներկայում Հայաստանում A/H1N1 գիպով հիվանդացության դեպք չի գրանցվել։ -0-