Հակակոռուպցիոն կրթության հարցերը կքննարկեն Գյումրիում կայանալիք համաժողովի ժամանակ

29.10.2009, 10:58
Հակակոռուպցիոն կրթության հարցերը կքննարկեն Գյումրիում կայանալիք համաժողովի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հակակոռուպցիոն կրթության հետ կապված հարցերը կքննարկվեն հինգշաբթի Գյումրիում կայանալիք համաժողովի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, համաժողովը կազմակերպվել է USAID-ի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) կողմից:

Համաժողովը անցկացվում է Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ջանքերով` Կրթության ազգային ինստիտուտի, Գլխավոր Դատախազության և «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: -0-