Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 1,5 տոկոսով

28.10.2009, 17:19
Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 1,5 տոկոսով
Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 1,5 տոկոսով

2007 թվականի համեմատ Հայաստանում այս տարվա արդյունքներով աղքատության մակարդակը կրճատվել է 1,5 տոկոսով և կազմել 23,5 տոկոս կամ 760 հազար մարդ, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսի ընթացքում։

«Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչության 23,5 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր, ինչի կապակցությամբ աղքատությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ երկրի համար»,- ասաց Մնացականյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հետազոտությունն անցկացվել է 7872 տնային  տնտեսությունների շրջանում առանձին ընտրության մեթոդի միջոցով և որպես հիմնական սկզբունք ընտրվել է սպառման ագրեգատը (որոշում է բնակչության սպառման փաստացի մակարդակը)։

Նրա խոսքերով, ուսումնասիրության նպատակն է պարզել երկրում աղքատության մակարդակը, բացահայտել աղքատության աճի վրա ազդող սոցիալական երևույթները, գործոնները և ինդիկատորները։

«Տվյալ ուսումնասիրությունը թույլ կտա կառավարությանը բացահայտել առավել խոցելի ուղղությունները համապատասխան ռազմավարության մշակման համար»,- ասաց Մնացականյանը։

Զեկույցի համաձայն, աղքատ բնակչության թվում նկատի են առնվել նաև այն անձինք, ում ընտանիքի չափահաս մեկ շնչին բաժին ընկած սպառումը աղքատության շեմից ցածր է, իսկ ծայրահեղ աղքատ են համարվում նրանք, ում ընտանիքի չափահաս մեկ շնչին բաժին ընկած սպառումը պարենային մակարդակից ցածր է։

Միաժամանակ որպես աղքատության սահմանագիծ նշվում է ընտանիքի մեկ չափահաս անդամի ամսական ծախսը 25188 դրամի (մոտ 65 ԱՄՆ դոլար) չափով, իսկ պարենային մակարդակը ցածր է 17232 դրամից (մոտ 45 ԱՄՆ դոլար)։

Տնային տնտեսությունների ամփոփիչ ուսումնասիրությունը Հայաստանում տարվում է արդեն ավելի քան 10 տարի՝ Համաշխարհային բանկի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։

2004 թվականից ուսումնասիրությունն անցկացվում է ՀԲ բարդացված մեթոդիկայով։ Վերջին երկու տարվա ընթացքում ուսումնասիրությունն անցկացվում է «Հազարամյակի մարտահրավերներ» Հիմնադրամի աջակցությամբ, ինչը հնարավորություն է տվել ընդլայնել հետազոտությունների շրջանակը և ստանալ առավել ամփոփիչ արդյունքներ։ -0-