411.99
4.03
390.88
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հանգստյան օրերին Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել հինգ մարդ

15:08
26 Հոկտեմբերի 2009

Նախորդ հանգստյան օրերին Հայաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, նախօրեին Երևանի ծայրամասում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի ժամանակ միմյանց են բախվել «Աուդի», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121», «Միթսուբիշի» և «Ֆորդ» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տեղում մահացել է հետիոտն, 22-ամյա Նարինե Հովհաննիսյանը:

«Աուդիի» վարորդ, 32-ամյա Արամ Ավագյանը և ուղևոր, 30-ամյա Լիլիթ Գալստյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արամյանը, անցնելով հետազոտում, դուրս է գրվել, իսկ Գալստյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Եվս մեկ ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Կոտայքի մարքում: Երևան-Հրազդան մայրուղու վրա «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային պատնեշի և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդ, 41-ամյա Վալերի Խոդաբաշխյանն ու 10-ամյա Գոռ Խոդաբաշխյանն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Տուժածները տեղափոխվել են հվանդանոց, որտեղ, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Կոտայքի մարզում տեղի է ունեցել ևս մեկ ՃՏՊ: «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի «Քինգ դե Լյուքս» բինզալցակայանում բախվել է յուղով տարային:

Մեքենայի վարորդ, 23-ամյա Սարգիս Մովսիսյանը տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց և անցնելով բուժզննում՝ դուրս է գրվել հիվանդանոցից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից