ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ ընդունել է պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:
«Զրուցակիցները քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-