Հայաստանի պաշտպանության նախարարը Սլովակիայում կմասնակցի ISAF հանդիպմանը

23.10.2009, 13:30
Հայաստանի պաշտպանության նախարարը Սլովակիայում կմասնակցի ISAF հանդիպմանը
Հայաստանի պաշտպանության նախարարը Սլովակիայում կմասնակցի ISAF հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուրբաթ մեկնեց Սլովակիա՝ Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով, տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հայաստանի պաշտպանությանը նախարարը մեկնել է Սլովակիա՝ որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար»,- նշեցին մամուլի ծառայությունից:
  
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Սլովակիա այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ: -0-