Պատգամավորական մանդատից հրաժարված ընդդիմության ներկայացուցչի տեղի համար Երևանում նոր ընտրություններ կանցկացվեն

20.10.2009, 19:28
Պատգամավորական մանդատից հրաժարված ընդդիմության ներկայացուցչի տեղի համար Երևանում նոր ընտրություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու մասին:

ԿԸՀ որոշումը պայմանավորված է նրանով, որ սեպտեմբերի 7-ին 10-րդ ընտրատարածքից մեծամասնական համակարգով ազգային ժողովի պատգմավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը կամավոր վայր է դրել պատգամավորական լիազորությունները:

ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը հայտնեց, որ որոշման համաձայն՝ թեկնածուների առաջադրումը կանցկացվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը, նրանց գրանցումը՝ դեկտեմբերի 1-6-ը, իսկ բուն ընտրությունները՝ 2010 թ.-ի հունվարի 10-ին: Քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն մինչև հունվարի 16-ը:   

Բախչագուլյանն ընտրությունների անցկացումը հունվարի 10-ին բացատրեց «թեկնածուների և ընտրողների ամանորյա արձակուրդներին չխանգարելու» ցանկությամբ:

Խոշոր ձեռներեց և խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ։

2009թ. սեպտեմբերի 1-ին Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Որպես կասեցման միջոց ընտրվել է կալանքը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։ --0--