Ոստիկանությունը հայտարարում է 1.5 տարի առաջ հայկական տեղեկատվական գործակալության գրասենյակից իրականացված գողության բացահայտման մասին

20.10.2009, 19:17
Ոստիկանությունը հայտարարում է 1.5 տարի առաջ հայկական տեղեկատվական գործակալության գրասենյակից իրականացված գողության բացահայտման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարում է 1.5 տարի առաջ հայկական «PANORAMA.AM» տեղեկատվական գործակալությունան գրասենյակից իրականացված գողության բացահայտման մասին: 

Գողությունն իրականացվել էր 2008 թ.-ի մայիսի 16-ին: Պատուհանի վանդակաճաղը կոտրելու միջոցով գրասենյակից գողացել էին համակարգչի մոնիտոր, 2 պրոցեսոր, հեռախոսի 1 ապարատ և 1 ֆոտոխցիկ՝ պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

«2009 թ.-ի հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման են ենթարկել 22-25 տարեկան երեք երիտասարդների, որոնք խոստովանել են, որ նշված գողությունը կատարել են իրենք»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են միջոցառումներ մյուս կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:-0-