Հայաստանում Բուլղարիայի դեսպանի մեքենան ՃՏՊ-ի է ենթարկվել, մեկ մարդ տուժել է. Ոստիկանություն

20.10.2009, 18:27
Հայաստանում Բուլղարիայի դեսպանի մեքենան ՃՏՊ-ի է ենթարկվել, մեկ մարդ տուժել է. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովի մեքենան Երևանում ՃՏՊ-ի է ենթարկվել: Միջադեպի արդյունքում մեկ մարդ տուժել է, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վարած «Նիսան Իքսթրիլա» մակնիշի ավտոմեքենային:

«ՃՏՊ-ի արդյունքում «Ֆոլքսվագեն Գոլֆի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-