Համաշխարհային բանկը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը

19.10.2009, 12:21
Համաշխարհային բանկը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը
Համաշխարհային բանկը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը

Համաշխարհային բանկը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը, ասել է  Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան:

«Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը դրական գործոն է: Բնական է, որ Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով, իրադարձությունների նման զարգացումը նոր դիվանագիտական հնարավորություններ է տալիս», - ասել է Օկոնջո-Իվիլան կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հայտարարել է, որ ՀԲ-ն պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին սահմանների բացման կարևոր գործընթացում:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-