Հայաստանում հիմնադրվել է նոր ազգային պարկ և պետական արգելավայր

15.10.2009, 14:53
Հայաստանում հիմնադրվել է նոր ազգային պարկ և պետական արգելավայր
Հայաստանում հիմնադրվել է նոր ազգային պարկ և պետական արգելավայր

Հայաստանի Սյունիքի մարզում նոր «Արևիկ» ազգային պարկ է հիմնադրվել: Ինչպես տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ազգային պարկը կընդգրկի Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրային ավազանները:

Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կկազմի ավելի քան 34,4 հազակ հեկտար:

«Արևիկը» ստեղծվում է բնական էկոհամակարգերի, բիոբազմազանության և լանդշաֆտի, բացառիկ բնական հուշարձանների, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպանումը, բնական զարգացումը, վերարտադրությունն ու կայուն զարգացումն ապահովելու նպատակով:

Նույն նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին Սյունիքի մարզում հիմնել է «Զանգեզուր» պետական արգելավայրը՝ 17,3 հազար հեկտար ընդհանուր մակերեսով:-0-