430.21
4.37
402.59
+10
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիա-Հայաստան հանդիպումը երկկողմ արձանագրությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը գիտակցելու լավ առիթ է. ՀՀ ԱԳ նախարար

12:04
15 Հոկտեմբերի 2009

ԲՈՒՐՍԱ (ԹՈՒՐՔԻԱ), 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիա-Հայաստան հանդիպումը երկկողմ արձանագրությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը գիտակցելու լավ առիթ է, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Այսօրվա խաղը լավ առիթ է երկու երկրների նախագահների հանդիպման համար և նաև վերանայելու համար, թե ինչ է արվել մեկ տարվա ընթացքում, ինչ է տեղի ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և ինչ է պետք անել, որպեսզի չորս օր առաջ ստորագրված արձանագրությունները կարճ ժամկետներում կյանքի կոչվեն՝ առաջին հերթին վավերացվեն, ինչպես նաև կատարվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է Նալբանդյանը լրագրողներին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո:

Նրա խոսքերով՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինինի, ով հատուկ ժամանել էր Բուրսա՝ հանդիպումը դիտելու նպատակով, ասել է, որ «ֆուտբոլային խաղերը, ընդհանուր առմամբ, մեծ ֆուտբոլային իրադարձություններ են»:

«Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, ֆուտբոլը կարող է ոչ միայն մարզական իրադարձություն լինել, այլև ստանալ այլ հնչեղություն, ինչպես դա տեղի ունեցավ մեկ տարի առաջ, երբ Երևանում կայացավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որը դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը», - ասել է նախարարը:

Այս կապակցությամբ նախարարն ավելացրել է, որ նախագահ Գյուլն ասել է. «Եթե նախագահ Սարգսյանը մեկ տարի առաջ ինձ չհրավիրեր ֆուտբոլի, կունենա՞ր, արդյոք, հարաբերությունների գործընթացն այն առաջընթացը, որն արձանագրվեց այս մեկ տարվա ընթացքում»:

Խոսելով ֆուտբոլային հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ «դա գեղեցիկ խաղ էր»:

«Մեր թիմը լավ էր խաղում, հատկապես երկրորդ խաղակեսին: Իհարկե, խաղի վերջնական հաշիվը 2:0-է, սակայն մեր ֆուտբոլիստները փորձեցին անել հնարավոր ամեն ինչ», - ասել է Նալբանդյանն՝ ավելացնելով, որ «դա նաև կարևոր էր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսակետից»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի այցելել է Թուրքիա իր թուրք գործընկերոջ հետ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիա-Հայաստան հանդիպումը դիտելու նպատակով:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին