ՀՀ նախագահը շնորհավորել է Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ

12.10.2009, 17:10
ՀՀ նախագահը շնորհավորել է Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորել է Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շնորհավորել է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: 

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության  համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը»,- ասվում է երկրի ղեկավարի ուղերձում:

Սարգսյանը նշում է, որ Օբամայի նախագահության առաջին իսկ օրերից նա հանձն է առել իրականացնել մի շարք կարևոր և համարձակ նախաձեռնություններ, մասնավորապես մի շարք երկարատև հակամարտությունների կարգավորման և տարբեր ուժերի հետ քաղաքական երկխոսության ծավալման ուղղությամբ:

Այս առնչությամբ ՀՀ նախագահը կարևորել և գնահատել է նաև ԱՄՆ-ի, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, կառուցողական գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Մենք վստահ ենք, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները և հակասությունները կարող են և պետք է լուծվեն հենց երկխոսության ճանապարհով, քանզի միայն երկխոսությամբ ձեռք բերված լուծումներն են բավարարում բոլոր կողմերին և դառնում կայուն ու հարատև:

2009թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային միջազգային դիվանագիտության ու մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված արտակարգ ջանքերի համար:

Մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Օսլոյում, դրա հիմնադիր, շվեդ գյուտարար, արդյունաբերող, լեզվաբան, փիլիսոփա և հումանիստ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը: -0-